ՀՈՎՀԱՐ Ջրային Հովացման Համակարգեր
«Հովհար» ընկերությունը իրականացնում է ջրային հովացման համակարգերի տեղադրում ժամանցի բացօթյա տարածքներում (սրճարաններ, ռեստորաններ), մասնավոր ամառանոցային և արտադրական ու գյուղատնտեսական բազմաբնույթ տարածքներում:
Ամռան տապից ելք կա...
Մեր ընկերության ներկայացրած ջրային հովացման համակարգերը, գոլորշու՝ ճիշտ հաշվարկված ճնշման շնորհիվ, ամառային տոթին և տապին ապահովում են հաճելի ու բնական զով միջավայր:
Ի տարբերություն օդն արհեստականորեն սառեցնող համակարգերի, «Հովհարի» ջրային հովացման համակարգերի ճիշտ ուղղորդված սառը գոլորշին ստեղծում է բնական, հաճելի զովություն այդ տարածքում՝ իր կողմը «կանչելով» մարդկանց:
Ջրային հովացման համակարգերի առկայությունը հաճելի մթնոլորտ է ստեղծում բացօթյա սրճարաններում և ռեստորաններում՝ նպաստելով հաճախորդների թվի աճին. չէ որ հաճախորդները ամռանը մեծապես գնահատում են ոչ միայն համեղ ու բազմատեսակ սնունդը, այլ նաև հաճելի, զով միջավայրը:
ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Ջրային հովացման համակարգը՝ աշխատելով բարձր ճնշման տակ, գոլորշիացնում է ջուրը և սառը գոլորշու տեսքով տարածում օդում:
Արդյունքում օդը սառում է, ջերմաստիճանը նվազում է, օդում խոնավությունը բարձրանում է: