ՀՈՎՀԱՐ ջրային հովացման համակարգեր
Ստեղծում ենք հարմարավետ և զով միկրոկլիմա՝ Ձեր անձնական կամ կոմերցիոն տարածքներում:
«Հովհար» ընկերությունը իրականացնում է ջրային հովացման համակարգերի տեղադրում ժամանցի բացօթյա վայրերում (սրճարաններ, ռեստորաններ), մասնավոր ամառանոցային և արտադրական ու գյուղատնտեսական բազմաբնույթ տարածքներում:
«Հովհարը» այդ նպատակով օգտագործում է ինչպես բարձր, այնպես էլ ցածր ճնշման համար նախատեսված սարքեր, ներառյալ ուլտրաձայնային խոնավացման սարքեր:
Ջրային հովացման մեր համակարգերը պահանջված են ինչպես ժամանցի բացօթյա տարածքներում և ամառանոցային տաղավարներում, այնպես էլ օդի խոնավության և պաղեցման հատուկ պայմաններ պահանջող այլ վայրերում՝ պահեստներում, ջերմոցներում, միրգ-բանջարեղենի խանութներում և այլն:
ՕԳՈՒՏՆԵՐԸ
ՈՐՏԵՂ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Կատարված աշխատանքներ
«Սպարտա Գիրոս» Ռեստորան
«Լավաշ» Ռեստորան
Պանդոկ Երևան Գետափին
“Retro” Սրճարան
“Park” Սրճարան-Ռեստորան
“Terrazza” Սրճարան
Նախագծում
Տեղադրում
Սպասարկում